Սնունդը և առողջությունը
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
Բույսի վերգետնյա մասը երկարավուն տերեւներով, մինչեւ 2 մ բարձրության ցողուն է։ Վառ կարմիր ծաղիկները ունեն մեկ առէջք։ Կոճապղպեղի հիմնական հարստությունը հոտավետ, այրող համ ունեցող արմատն է։
Կոճապղպեղը բազմամյա բույս է։ Հայրենիքն է` Հարավ-Արեւելյան Ասիան։ Բույսը հայտնի է եղել Հնդկաստանում եւ Չինաստանում դեռեւս հնագույն ժամանակներից։
Սանսկրիտով գրված ձեռագրերում այն անվանվում է «sringavere»։ 4000 տարի առաջ հնդիկները կիրառում էին բույսը «Կարի» համեմունքային խառնուրդի մեջ։ Եվրոպացիներն իմացան կոճապղպեղի եւ այլ համեմունքների մասին Ալեքսանդր Մակեդոնացու (մ.թ.ա. 327) արշավանքների ժամանակ։ Հռոմեացիները կանոնավոր ձեւով կատարում էին սեւ պղպեղի, դարչինի եւ կոճապղպեղի առեւտուր, պահեստավորելով այդ համեմունքները Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում։ Հռոմի անկումից հետո (5-րդ դար) այդ համեմունքների հետ ծանոթացան նաեւ գերմանական ցեղերը։ 3-րդ դարում գրված «De re coquinaria» խոհարարական գրքում Ապիցիուս Կաելիուսը բազմիցս հիշատակում է կոճապղպեղի մասին։ Մեր ժամանակներում կոճապղպեղն առավել օգտագործվում է արաբական երկրներում, Չինաստանում, Ճապոնիայում, Անգլիայում եւ ԱՄՆ-ում։ Անգլիայում կոճապղպեղը կիրառվում է 9-րդ դարից, Մարկո Պոլոն առաջին եվրոպացին էր, որը տեսել եւ նկարագրել էր կոճապղպեղը (եւ այլ բույսեր) իր ճամփորդությունների գրքում` 1298 թվականին։
Հին Հայաստանում 15-րդ դարի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում կոճապղպեղի վերաբերյալ գրում է հետեւյալը. «Կոճ պղպեղ, զանճապիլ, իմպիր, տաքկոճ, սնգրվեղ, զանճաֆիլ։ Լինում է երկու տեսակ՝ չինական եւ հնդկական։ Օգտակար է կաթվածի, ընկնավորության եւ այն հիվանդությունների դեպքում, որոնց հետեւանքով լորձ է առաջանում։ Կոճապղպեղի ընդունման չափաբաժինը 1,5 գրամ է։ Բայց վնասակար է տաք բնույթ ունեցող մարդկանց համար»։
16-րդ դարում իսպանական ազնվական Մենդոզան Ջամայկա կղզում կոճապղպեղի պլանտացիաներ հիմնադրեց, որտեղից մինչ մեր օրերը արտահանվում է այս արժեքավոր բույսի արմատը։
Հիմնական արտահանող երկրներն են նաեւ Հնդկաստանը, Չինաստանը, Արեւմտյան Աֆրիկայի արեւադարձային գոտու երկրները։ Կոճապղպեղը բազմացնում են վեգետատիվ ձեւով, կտրատելով բույսի կոճղարմատները, առաջին բերքը կարելի է հավաքել 6-12 ամիս անց։ Բույսի արմատը վաճառվում է կտրատած, աղացած, շաքարապատ կամ շոկոլադապատ ձեւով, նաեւ գարեջրի համար նախատեսված էքստրակտի ձեւով։ Մանր աղացած արմատը կիրառում են քաղցրավենիքների, ապուրների, մսային եւ ձկնային ուտեստների մեջ։
Կոճապղպեղը հարուստ է եթերային յուղերով, տանինով, բջջանյութով, օսլայով, ազոտային միացություններով։ Կոճապղպեղը պարունակում է վիտամիններ՝ C, B1, B2, ենթավիտամին A, միկրոտարրեր (նատրիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ցինկ)։ Կարեւոր ամինաթթուներ (վալին, ֆենիլանին, մետիոնին, լեյզին, տրեոնին, տրիպտոֆան)։
Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, որի հետեւանքով լավացնում է մարսողությունը, հանգստացնում որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաեւ շնչառական ուղիներին։
Ստամոքսի ցավերը հանգստացնող թեյ. խառնել մեկ քառորդ թեյի գդալ կոճապղպեղ, 1 պատիճ հիլ (կարդամոն), 1 թեյի գդալ դեղին թեյ, ավելացնել 250 մլ տաք ջուր, թրմել 30 րոպե։
Որպես ցավազրկող միջոց` միմյանց խառնել կես թեյի գդալ կոճապղպեղի փոշին եւ 1 ձվի դեղնուցը, քսել վնասվածք ստացած հատվածին։ Այս դեղատոմսն օգնում է նաեւ գլխացավի դեպքում (քսել քիմքին)։
Յուղ ոտքերի մերսման համար. 1 ճաշի գդալ աղացած կոճապղպեղին ավելացնել 200 մլ արեւածաղկի յուղ, 1 շաբաթ թրմել մութ, հով տեղում։ Պարբերաբար խառնել փայտե գդալով։
Շագանակագեղձի բորբոքման դեպքում օգտակար է հետեւյալ աղցանը.
Կտրատել կանաչ խնձորը (կեղեւի եւ միջուկի հետ միասին), քարավուզի թարմ տերեւները, համեմը, ավելացնել կիտրոնի հյութ եւ կոճապղպեղի յուղ (ըստ ճաշակի)։
Բկաբորբի դեպքում
Խառնել հավասար քանակությամբ կոճապղպեղի, ծովաբողկի, սեւ պղպեղի փոշի։ 1 թեյի գդալ խառնուրդին ավելացնել 1 ճաշի գդալ արեւածաղկի յուղ։ Մի փոքր տաքացնել։ Հովանալուց հետո թրջոցի ձեւով դնել պարանոցին, 5-10 րոպեից հանել, փաթաթել բրդե շալով։
Նիհարեցնող թեյեր
Մանր կտրատել կոճապղպեղի արմատը (4 սմ) եւ 2 ատամիկ սխտոր։ Այդ բոլորը լցնել ջերմապահի մեջ, ավելացնել մեկ լիտր եռջուր, թրմել 10 ժամ, քամել։ Պարունակությունը խմել օրվա ընթացքում։
Խառնել մանրացրած 60 գրամ դաղձի տերեւներ, կես ճաշի գդալ կոճապղպեղ, կես թեյի գդալ հիլ։ Խառնուրդի վրա լցնել 500 մլ եռջուր։ Թրմել 30 րոպե, քամել, ավելացնել 30 մլ նարնջի եւ 80 մլ կիտրոնի հյութեր։ Քաղցրացնել 1 ճաշի գդալ մեղրով, խմել սառը վիճակում։
Դիմադրողականությունը բարձրացնող դեղատոմսեր
Մեկ օրվա չափաբաժին. մեկ փափկեցրած ադամաթուզին ավելացնել 100 մլ կաթ, 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի գդալ կոճապղպեղ։ Խառնիչով լավ խառնել։ Օգտագործել 7-10 օր։
- Խառնել 1 թեյի գդալ սրոհունդի ծաղիկները, կեսական թեյի գդալ ուրց եւ կոճապղպեղի փոշի։ Ավելացնել 500 մլ եռջուր։ Թրմել 1 ժամ, քամել։ Բաժանել մասերի, խմել օրվա ընթացքում։
Օգտակար խուրհուրդներ
- Փորկապության դեպքում ուտելուց հետո ընդունել 1-3 գրամ կոճապղպեղի փոշի։
- Բկաբորբի դեպքում (նաեւ ստոմատիտի) ծամեք մի փոքր կտոր կոճապղպեղի արմատ։
- Սրտխառնոցի դեպքում խմեք (գազը հանած) հանքային ջրի մեջ լուծված 1,5 գրամ (կես թեյի գդալ) կոճապղպեղի փոշի։
- Ցուրտ եղանակներին կոճապղպեղի թեյը խմելուց հետո չի կարելի անմիջապես տնից դուրս գալ։
- Խմեք (ուտելուց առաջ) մեկ թեյի գդալ կոճապղպեղի թարմ հյութը, խառնած մի պտղունց աղի հետ։
Հանգստացնում է կոկորդային ցավերը։
- Սովորական թեյի կամ սուրճի մեջ խառնած մի պտղունց կոճապղպեղի արմատի փոշին կարգավորում է ճնշումը, ամրացնում դիմադրողականությունը։
Մեդ-Պրակտիկ
22.07.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիային դեպքում բուժման էֆեկտիվությունը կարելի է մեծացնել իմունիտետը խթանելով: Դուք կարող եք օգտագործել հոդվածի "Դիմադրողականությունը բարձրացնող դեղատոմսեր" հատվածում նշված բաղադրատոմսը: Կարող եք օգտագործել նաև կոճապղպեղից պատրաստած թեյ: 1 ճաշի գդալ մանրացված կոճապղպեղին ավելացնում եք 1լ եռացրած ջուր, մի փոքր դարչինի փոշի, ցանկության դեպքում մեկ երկու շերտ կիտրոն: Թողնում եք որոշ ժամանակ, այնուհետև օրական մեկ բաժակ օգտագործում: Նշված բաղադրատոմսը ոչ միայն բարձրացնում է իմունիտետը այլև մաքրում օրգանիզմը:
Anna
22.06.2015
Մեդ-Պրակտիկ
18.12.2014
Հարգելի Narine, դեմքի լաքաները վերացնելու համար կարող եք օգտագործել հետևյալ խառնուրդը. հավասար քանակներով (2 կաթիլ) թուրինջին, վարդի, իմբիրի և նուշի եթերային յուղերը խառնել: Ստացված խառնուրդը քսել դեմքին և 15-20 րոպե հետո լվանալ տաք, այնուհետև՝ սառը ջրով: Կարելի է օգտագործել շաբաթը 2 անգամ: Այս խառնուրդը չի կարելի օգտագործել գերզգայուն մաշկի դեպքում:
Մեդ-Պրակտիկ
06.12.2014
Հարգելի Alvard, կերակրող մայրերին կոճապղպեղը հակացուցված չէ, սակայնկանաչ թեյն՝ յաո, հակացուցված է, ուստի այն չեք կարող օգտագործել:
Օգտակար հղումներ.
http://beremennost.gorod-znaek.ru/pitanie-pri-beremennosti/imbir-dlya-beremennych
http://beremennost.gorod-znaek.ru/pitanie-pri-beremennosti/chai-pri-beremennosti-kakie-polezny-a-kakie-vredny
http://irinazaytseva.ru/zelenyj-chaj-s-imbirem-poleznye-svojstva-recepty-protivopokazaniya.html
Մեդ-Պրակտիկ
05.12.2014
Հարգելի ELNA ինչպես իմբիրի ,այնպես էլ ցանկացած այլ նիհարեցնող միջոցի օգտագործումը դադարեցնելուց հետո հնարավոր է նախքին քաշի վերականգնում: Ստորև ներկայացնում ենք Ձեզ հղում,որը կօգնի գտնել հուզող հարցի պատասխանը.
https://www.med-practic.com/arm/78/27729/article.more.html
Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի ELNA, ցանկացած սննդակարգի պահպանումից հետո, եթե նորից անցնեք ոչ ճիշտ սննդակարգի և, ընդհանրապես, անառողջ ապրելակերպի, ապա որոշ ժամանակ անց նույն խնդրի առջև կկանգնեք:
Alvard
08.11.2014
Մեդ-Պրակտիկ
04.11.2014
Հարգելի Անի, չի բացառվում, որ իմբիրը հրահրի կամ հենց ինքը դառնա ալերգեն: Յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր առանձնահատկությունները` այս կամ այն նյութի նկատմամբ սպեցիֆիկ ռեակցիա տալու տեսանկյունից: Լավ կլինի նման սննդամթերք օգտագործելուց առաջ խորհրդակցեք սննդաբանի հետ:
Narine
29.10.2014
ELNA
14.10.2014
Անի
05.10.2014
Մեդ-Պրակտիկ
29.07.2014
Հարգելի Ani, գրականության մեջ դեռևս չկան հիշատակումներ իմբիրի այդօրինակ ազդեցության մասին:
Մեդ-Պրակտիկ
25.07.2014
Հարգելի MELANYA, բարև Ձեզ, ի՞նչ դասընթացների մասին է խոսքը, երևի ինչ-որ բան շփոթել եք:
Ani
25.07.2014
MELANYA
23.07.2014
Մեդ-Պրակտիկ
14.07.2014
Հարգելի Անուշ, այն կարելի է գնել դեղատներից:
Անուշ
10.07.2014
Մեդ-Պրակտիկ
07.07.2014
Հարգելի JULIK, բարև Ձեզ, ստորև հոդվածի հղումն է, որը կօգնի ստանալ հարցի պատասխանը.
http://snadobye.ru/2012/06/imbir-ot-toshnoty/
JULIK
23.06.2014
Lilit
21.03.2014
Մեդ-Պրակտիկ
16.03.2014
Հարգելի Ararat, բարև Ձեզ, որպեսզի ամբողջական լինի խորհրդատվությունը, ստորև ներկայացնում ենք շաքարային դիաբետի ժամանակ իմբիրի օգտագործմանը վերաբերող ռուսական սկզբնաղբյուրներ.
http://tvoelechenie.ru/endokrinologiya/poleznye-svojstva-imbirya-pri-saxarnom-diabete.html
http://diabet-help.ru/kategoriya/pitanie-pri-diabete/imbir-pri-diabete/
http://saharnyydiabet.ru/imbir-pri-saxarnom-diabete.html
Ararat
09.03.2014
Մեդ-Պրակտիկ
22.02.2014
Հարգելի Maria, բարև Ձեզ, ուրեմն համոզված եղեք, որ դա ոչ թե վիտմինի գերավելցուկի խնդիր է, այլ ցիտրուսների շատ օգտագործման արդյունք՝ պիգմենտի գունավորման հետևանք:
Կոճապղպեղն ինքնին ունի նիհարեցնող հատկություն, ուստի օգտագործման բոլոր տարբերակներում նա կարող է օգտակար լինել, այլ հարց է ընտրած բաղադրատոմսի արդյունավետության չափը:
Maria
19.02.2014
Մեդ-Պրակտիկ
18.02.2014
Հարգելի Maria, կոճոպղպեղը կարելի է համարել սննդամթերք է, ու այն կարելի օգտագործել տարբեր կերպ, այլ բան է, թե ի՞նչ նպատակով եք այն օգտագործում և հատկապես Ձեր նկարագրած տարբերակով:
Մեդ-Պրակտիկ
18.02.2014
Հարգելի Maria, բարև Ձեզ, ինչու՞ եք կարծում, որ դեղնության պատճառը գերվիտամինոզն է, Դուք վիտամիննե՞ր եք օգտագործել: Ուշադիր հետևեք՝ այլ մասերում նույնպես նկատում ե՞ք դեղնություն, թե՞ ոչ: Կատարեք նման մի փորձ. առավոտյան մեզի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ յոդ, թափահարեք ու հետևեք՝ արդյո՞ք գույնը փոխվում է, եթե գույնը պատի, անպայման դիմեք բժշկի: Գրեք նաև մեզ:
Maria
18.02.2014
Maria
16.02.2014
Maria
16.02.2014
Մեդ-Պրակտիկ
30.01.2014
Հարգելի Liana, բարև Ձեզ, գրականության մեջ կոճոպղպեղի օգտակար բաղադրատոմսերը, որոնք ներկայացվում են, միաժամանակ մատնանշում են և’ ապտղության համար ցուցված, և’ նիհարելուն, քանի որ 2-ի դեպքում նրա ռաողջարարական սկզբունքը նույննէ: Ուստի ստորև բաղադրատոմսերով հոդվածի հղումն է.
https://www.med-practic.com/arm/78/27729/article.more.html
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն